Վաղը ԿԱՐԵՆԱՂԱՄՅԱՆԻ ծննդյան 70-ամյակն է։ Շատերին սա անակնկալի կբերի, քանի որ նա երիտասարդ է ամեն բանում, իր արվեստում, բազմաբևեռ զբաղվածության բոլոր բնագավառներում, առհասարակ ամենուր։
Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված Պետրոս Շուժունյանի ստեղծագործություններն արդեն ձայնագրվել են: Նշված ստեղծագործությունների հիմքում ընկած են 5-15- րդ դարերի հայկական շարականներ, որոնք ներկայացվում են ժամանակակից երաժշտական ոճով:
Այսօր մենք երկնային ճանապարհ կուղեկցենք մեծանուն դերասանուհի ՎԱՐԴՈՒՀԻ ՎԱՐԴԵՐԵՍՅԱՆԻՆ: Այդ ճանապարհին նա, հավանաբար, կգտնի թատրոնի ու կինոյի իր նախկին խաղընկերներին, որոնցից շատերը ժամանակից շուտ հեռացան կյանքից:
1956 թվականին էկրան բարձրացավ «Հայֆիլմի» գլուխգործոցներից մեկը` «Պատվի համար» գեղարվեստական կինոնկարը ըստ Ալեքսանդր Շիրվանզադեի համանուն դրամայի (ռեժիսոր` Արտաշես Հայ-Արտյան)։ Ֆիլմը մեծ հաջողություն ունեցավ։ Այն ցուցադրվեց նաև Մոսկվայում հայ գրականության և արվեստի երկրորդ տասնօրյակին (1956 թ.)։
Նոյեմբերի 26-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Չայկովսկու անվան համերգասրահում ղեկավարելու է համաշխարհային մեծ համբավ ունեցող «Մոսկվայի վիրտուոզներ» կամերային նվագախումբը։
Մինչ Երևանը արդեն երրորդ տարին անընդմեջ քննարկում է Գյումրիում «չոր նավահանգստի» կառուցման նախագիծը, Թբիլիսին իրականացնում է այն՝ առանց ամպագոռգոռ հայտարարությունների:
Օրերս Թբիլիսիում բացվեց «չոր նավահանգիստ»՝ լոգիստիկ տերմինալ, որը կարևոր տրանսպորտային հանգույց կդառնա տարածաշրջանի համար՝ ներառյալ Հայաստանը, Թուրքիան, Ադրբեջանը և Ղազախստանը...